Մարզասերների վարկածով դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ճանաչվել է «ՈՒֆա» մարզական ակումբի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս պատվին հայազգի մարզիկն արժանանում է արդեն հինգերորդ անգամ և որ հատկանշական է` անընդմեջ: Նշենք, որ համաձայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հավաստիացումների, արդեն այս տարի Դավիթ Յուրչենկոյին կտեսնենք հավաքականի մարզազգեստով: Ամենայն հավանականությամբ` Ռուսաստանի առաջնության ավարտից հետո: Տեղեկացնենք, որ «ՈՒֆան» 20 տուրից հետո 19 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ